Սանկտ Պետերբուրգի դատարանը քրեական գործ է հարուցել ազգությամբ հայ Արտակ Հարությունյանի և Արամ Ռաֆայելյանի նկատմամբ: Վերջիններս մեղադրվում են դատավորի հասցեին սպանության սպառնալիքներ հնչեցնելու մեջ: Այս մասին հայտնում է fontanka.ru-ն` հղում կատարելով քաղաքի դատախազության մամուլի ծառայությանը:
Նախաքննության ընթացքում հաստատվել էր, որ 2011-ի մարտի 14-ին Հարությունյանն ու Ռաֆայելյանը, գտնվելով Սանկտ Պետերբուրգի քաղաքային դատարանում, սպառնացել են սպանել դատավորին: Դրդապատճառը իրենց հարազատի նկատմամբ մեղադրական վճիռն էր, որի համաձայն նա դատապարտվել էր 12 տարվա ազատազրկման կրկնակի սպանության փորձի համար: