19:48 Փաշինյան. “Սերժիկ, հեռացիր” կարգախոսով դղրդացնենք մայրաքաղաքի փողոցները: Ժողովուրդ, պայմանավորվեցինք, որ բոլորս մասնակցում ենք այդ երթին:
19:40 Լևոն Զուրաբյանի ելույթը` այստեղ:
19:25 Արամ Մանուկյան. Ես դիմում եմ քաղաքական ուժերին. Տղամարդ եղեք, քաղաքական եղեք, կամ դեմ եք Սերժ Սարգսյանին, կամ նրա հաճախորդն եք: Սա է միակ խնդիրը: Մենք հստակ դիմում ենք անխտիր բոլոր քաղաքական ուժերին` կողմնորոշվե’ք:
19:20 Արամ Մանուկյան. Սերժ Սարգսյանին առաջարկում եմ Կարեն Կարապետյանների նման հրաժարական գրել, որովհետև ցանկացած հրաժարական իր մեջ տղամարդկություն է պարունակում: Ես կարծում եմ, որ ժամանակն է, հրաժարական տված մարդու հանդեպ ակնածանք ես զգում:
19:17 Նիկոլ Փաշինյանը` Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հրաժարականի մասին. Էս հանցագործ իշխանություններ
18:50 Փաշինյան. Հոկտեմբերի 27-ի կազմակերպիչները կանգնելու են ՀՀ ժողովրդի դատաստանի առաջ: Ով ականջ ունի, թող լսի: Այնպես, ինչպես իրենց ժողովրդի դատաստանի առաջ կանգնեցին Մուբարաքը, Բեն Ալին, Քադաֆին:
18:48 Նիկոլ Փաշինյանն առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը:
18:45 ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը մոտեցավ Ժողովրդական կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանին և ողջունեց նրան: Վերջինս իր համախոհների հետ կանգնած էր ժողովրդի մեջ:
18:40 ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը ժամանեց Ազատության հրապարակ
18:35 Հայ Ազգային Կոնգրեսն իր առաջին հանրահավաքն է անցկացնում հոկտեմբերի սկզբի 8-օրյա հանրահավաքների շարքից հետո: