Հայ Ազգային Կոնգրեսի այսօրվա հանրահավաքին ընդառաջ ավանդաբար խոչընդոտված է մարզերից մայրաքաղաք մտնող հասարակական տրանսպորտի բնականոն աշխատանքը:
Մասնավորապես, ինչպես արձանագրել են Կոնգրեսի՝ ճանապարհային մոնիտորինգ իրականացնող խմբերը, տրանսպորտը հանված է Արտաշատում, Արթիկում, Այնթափում, Խարբերդում, Մարմարաշենում, ՄասիսումԱշտարակում, Ապարանում և Արագածում, իսկ Հրազդանում տաքսու վարորդներին հրահանգված է Երևան չուղևորվել:
Ժամը 14.30-ի դրությամբ տրանսպորտն աշխատել է Աբովյանում, Արմավիրում, Էջմիածնում և Չարենցավանում:
Արտաշատ-Երևան մայրուղու վրա նկատվում են ոստիկանական կուտակումներ: