Home / Հայաստան / Սերժ Սարգսյանը հանդիպե՞լ է Գագիկ Ծառուկյանի և Արթուր Բաղդասարյանի հետ

Սերժ Սարգսյանը հանդիպե՞լ է Գագիկ Ծառուկյանի և Արթուր Բաղդասարյանի հետ

Հանրապետական կուսակցության գործկոմի նիստը, որի ընթացքում պետք է քննարկվի ԲՀԿ-ի հետ հետագա համագործակցության և կոալիցիայի ապագան, այս շաբաթ չի կայանա: «Հրապարակ» օրաթերթը նշում է, որ տեղեկություններ կան, որ կոալիցիոն գործընկերների միջև արդեն հանդիպումներ եղել:

Մասնավորապես, Սերժ Սարգսյանի հետ նախ հանդիպել են ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ու ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, իսկ հետո ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանն ու Հովիկ Աբրահամյանը: Թերթը նշում է, որ այս պահին ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի ճամբարներում լարված իրավիճակ է և հարց է հնչեցնում` ո՞վ  առաջինը կհայտարարի կոալիցիայի վաղաժամ մահվան մասին` ՀՀԿ-ն, թե ԲՀԿ-ն: «Հրապարակը» ընդգծում է, որ իրավիճակի հանգուցալուծումը մոտ է: