Home / Հայաստան / 14-ամյա դեռահասը նետվել է պատուհանից համացանցային զրույցից հետո

14-ամյա դեռահասը նետվել է պատուհանից համացանցային զրույցից հետո

Ռուսաստանյան Իրկուտսկ քաղաքի 14-ամյա դպրոցական տղան դուրս է նետվել պատուհանից ընկերուհու հետ սոցիալական ցանցում ինքնասպանության մասին զրույցից հետո:

Դմիտրի Իվասենկոյին հայտնաբերել է պատահական անցորդ մի կին: Վերջինս շտապօգնություն է կանչել, և թեև բժիշկները ողջ գիշեր պայքարել են նրա կյանքի համար, այդուհանդերձ տղային չի հաջողվել փրկել:

Հետաքննիչները պարզել են, որ ընկերուհու հետ զրույցի պահին տղան միայնակ է եղել տանը:

Նրա վերջին արտահայտությունը եղել է. «Ես դա արդեն արել եմ…»,- Life News-ին հայտնել է հետաքննիչներից մեկը: