Երեկ, ժամը 20.00-ի սահմաններում, Հալաբյան փողոցում «Ռենջ Ռովեր» մակնիշի 05 ՍՍ 500 համարանիշի ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկված Արաբկիր վարչական շրջանի բնակիչ Դոնարա Հարությունյանը աշխատում է Վերահսկիչ պալատում որպես սրբագրիչ:
Ինչպես Epress.am-ին հաղորդել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության ներկայացուցիչ Սևակ Միլիտոնյանը, «Ռենջ Ռովեր»-ի վարորդ Սմբատ Խաչատրյանը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արկադի Համբարձումյանի թիկնապահն է:
Դոնարա Հարությունյանը վրաերթի հետևանքով մահացել է:
Կատարվում է նախաքննություն, դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, 242 հոդվածի երկրորդ մասի (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) և 244 հոդվածի հիմքերով (Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը):
Մեղադրանքն ապացուցվելու դեպքում Խաչատրյանին սպառնում է մինչև 5 տարի ազատազրկում: