Այսօր իշխող Հանրապետական կուսակցության խորհրդի նիստում հայտարարվել է ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հրաժարականի մասին: Այս մասին հաղորդել է «Շանթ» հեռուստաընկերությունը:
Նախնական տեղեկություններով, Ալիկ Սարգսյանը նշանակվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ: Հիշեցնենք, որ այս պաշտոնը թափուր էր մնացել այն բանից հետո, երբ Վիգեն Սարգսյանը հրաժարական տված Կարեն Կարապետյանի փոխարեն նշանակվել էր ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար:
Հեռուստաընկերության հաղորդմամբ, ՀՀ ոստիկանապետ է նշանակվելու ՀՀ ՊՆ փոխնախարար Վլադիմիր Գասպարյանը, ով նախկինում զբաղեցրել է ՀՀ ռազմական ոստիկանության ղեկավարի պաշտոնը: