Home / Հայաստան / Երևանում շրջող ադրբեջանական համարներով մեքենան Չինաստանի դեսպանատանն է պատկանել

Երևանում շրջող ադրբեջանական համարներով մեքենան Չինաստանի դեսպանատանն է պատկանել

Օրեր առաջ Երևանի փողոցներում շրջագայող ադրբեջանական պետհամարանիշներով մեքենան պատկանել է Ադրբեջանում Չինաստանի դեսպանատանը:

Այսօր այս մասին հայտարարված է Պետեկամուտների կոմիտեի պաշտոնական հաղորդագրության մեջ:

«Մի շարք էլեկտրոնային ԶԼՄ-ներում օրերս տեղադրված հրապարակումների առնչությամբ հայտնում ենք, որ տեղեկատվության մեջ հիշատակված ադրբեջանական տարանցիկ փոխադրման P001461 համարանիշով ավտոմեքենան Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել 2011թ. հոկտեմբերի 21-ին Բագրատաշենի մաքսային կետով համաձայն 2011/33/43704 փոխադրման ամփոփագրի:

Ավտոմեքենան Ադրբեջանում պատկանել է Չինաստանի դեսպանատանը: Այն արտահանման երկրում հանվել է հաշվառումից, այնուհետև Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել Չինաստանի դեսպանատան կողմից հաշվառման կանգնեցվելու համար: Անհրաժեշտության դեպքում ՊԵԿ-ը պատրաստ է տրամադրել նաև փոխադրման ամփոփագրի կրկնօրինակը», – նշված է հաղորդագրության մեջ:

Լուսանկարը` news.armeniatv.com