Երեկ Փարիզի Բաստիլի հրապարակում Թուրքիայի քաղաքացիները և Եվրոպայում բնակվող թուրքերը հակաահաբեկչական ակցիա են անցկացրել Թուրքիայում արգելված Քրդական բանվորական կուսակցության (ՔԲԿ) դեմ: Ակցիայից հետո թուրքերի և հրապարակ եկած քուրդ երիտասարդ ակտիվիստների միջև ծեծկռտուք է սկսվել, որի արդյունքում 15 մարդ վիրավորվել է: Նրանից մեկի վիճակը գնահատվում է որպես ծանր, հաղորդում է Hurriyet Daily News-ը:
Կողմերի միջև բախումը վերջ տալու նպատակով ֆրանսիական ոստիկանությունը արցունքաբեր գազ է օգտագործել:
Նշենք, որ Թուրքիայի քաղաքացիների կողմից հակաահաբեկչական ակցիա է տեղի են ունեցել նաև Հոլանդիայում, որտեղ այն համեմատաբար խաղաղ բնույթ է կրել: