Google-ը նոր ծրագիր է թողարկել, որը թույլ է տալիս համացանցի օգտատերերին ոչ միայն վիրտուալ կերպով տեսնել քաղաքների փողոցները, այլ նաև «մտնել» խանութներ և այլ հասարակական հաստատություններ:
Մի շարք երկրներում, մասնավորապես, Գերմանիայում, բնակիչներն ավելի վաղ բողոքել էին այս ծրագրի կիրառումից` հայտարարելով, որ համացանցում փողոցների և տների տեսարանները տեղադրելը խախտում է գաղտնիության իրենց իրավունքը: Այդ պատճառով, Google-ի մենեջերի խոսքով, նոր նախագծին միանալը խիստ կամավոր բնույթ է կրելու: Ամենայն հավանականությամբ, խանութների և այլ հասարակական վայրերի տերերը երջանիկ կլինեն հավելյալ գովազդ ստանալուց:
Նոր ծրագիրը կընդգրկի Լոնդոնի, Փարիզի, ԱՄՆ-ի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի և Ճապոնիայի մի շարք քաղաքների օբյեկտներ: