Շուտով Ադրբեջանը կստանա Վատիկանի արխիվներում գտնված իր երկրին առնչվող շուրջ 60 արժեքավոր փաստաթղթեր, հայտնում է 1news.az-ը:
Ինչպես կայքին հաղորդել է ձեռագրերի ինստիտուտի բաժնի վարիչ Նանա Ալեկպերովան, այժմ բանակցություններ են ընթանում Վատիկանի հետ այդ փաստաթղթերը Ադրբեջան փոխադրելու վերաբերյալ:
Դրա հետ մեկտեղ Վատիկանի գրադարանից CD ֆորմատով արդեն երկիր են տեղափոխվել 40-60 ձեռագրեր, որոնք անմիջական կապ ունեն Ադրբեջանի հետ: