Ըստ «168 ժամ»-ի տեղեկությունների` «Օրինաց երկիր» կուսակցությունում լուրջ խուճապ է սկսվել, քանի որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կոալիցիայի անդամ կուսակցությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ զգուշացրել է, որ նախընտրական ցուցակները կազմելիս պետք է հաշվի առնեն, որ դրանցում չպետք է հայտնվեն գործարարների անուններ։
Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ դրանից հետո ՕԵԿ-ի առաջնորդ Արթուր Բաղդասարյանը հայտնվել է անելանելի վիճակում, քանի որ նա վաղուց գործարարներ Էդուարդ Մադաթյանին (Խուճուճ Էդո) և Արայիկ Հայրապետյանին (Լավանդայի Արայիկ) խոստացել էր ընդգրկել ՕԵԿ համամասնական ցուցակում, ինչի դիմաց Մադաթյանն ու Հայրապետյանը կուսակցությանը պետք է ֆինանսական աջակցություն ցուցաբերեին նախընտրական փուլում։
Ըստ նույն աղբյուրների, վերջիններս արդեն իսկ որոշակի գումարներ տրամադրել են ՕԵԿ-ին` տարբեր վարչական շրջաններում ՕԵԿ շքեղ գրասենյակներ բացելով։ Ըստ այդ տեղեկությունների` նրանք Բաղդասարյանին ասել են, որ այլևս չեն պատրաստվում ֆինանսական աջակցություն ցուցաբերել ՕԵԿ-ին, ինչը Բաղդասարյանին շատ անհարմար վիճակների մեջ է դրել: