Նոյեմբերի 2-ին, ժամը 01.00-ի սահմաններում Երևան քաղաքի Արցախի պողոտայի թիվ 1 շենքին բախվել է ավտոմեքենա. ներսում առաջացել է ծխապատ գոտի, հաղորդում է ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունը:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության օպերատիվ խումբը:
Տեղում պարզվել է, որ «Ֆոլցվագեն պասսատ» մակնիշի ավտոմեքենան մխրճվել է «Թայմ Սքվեր» գիշերային ակումբի մուտքի մեջ: Տեղի ուժերով ավտոմեքենայից դուրս է բերվել վարորդ, 1990 թվականին ծնված Հովիկ Կնյազյանը, հրշեջ-փրկարարների ուժերով` ուղևոր, 1965 թվականին ծնված Լյուդվիգ Կնյազյանը:
Տուժածները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն. նրանց առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության: