Կադրային փոփոխությունները հասան բանակին. բանակից Վլադիմիր Գասպարյանը առաջընթաց ունեցավ և նշանակվեց ոստիկանապետի պաշտոնին: Այս մասին «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթի հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Հարցին` կարո՞ղ է էլի առաջընթաց ունեցող մարդիկ լինեն, նախարարը պատասխանել է. «Առայժմ չգիտեմ»` հավելելով, թե բանակի ներսում գիտի` ինչպիսի զինվորական պաշտոնների ով կնշանակվի, և սպասվելիք փոփոխությունները կազդեն զորամասային օղակի վրա:
Նախարարը հայտնել է նաև, որ ոստիկանապետ նշանակված Վլադիմիր Գասպարյանի պարտականությունները կիրականացնի Արա Նազարյանը, ով պատասխանատու է իրավական և սոցիալական վարչությունների համար: