Home / Հայաստան / 202 գոլ. Մեսսիի բացառիկ արդյունավետությունը

202 գոլ. Մեսսիի բացառիկ արդյունավետությունը

Երեկ Չեմպիոնների Լիգայի խմբային մրցաշարի 4-րդ տուրում պարզ դարձան առաջին երկու թիմերը, ովքեր հաջորդ փուլի ուղեգիր նվաճեցին: Ինչպես և ակնկալվում էր, H խմբից այդ պատվին վաղօրոք տիրացան «Բարսելոնան» ու «Միլանը»: Վերջինս Բելառուսում 1 միավոր վատսակեց տեղի ԲԱՏԵ-ի հետ խաղում, իսկ «Բարսան» 4:0 հաշվով մրցակցի հարկի տակ պարտության մատնեց Չեխիայի չեմպիոնին` «Վիկտորիային»:

Այդ խաղում դաշտի տերերը բավական լավ մեկնարկեցին` ստեղծելով հանդիպման առաջին գոլային պահը, բայց Միլան Պետրժելան, մեն-մենակ հայտնվելով Վիկտոր Վալդեսի դիմաց, չկարողացավ գրավել վերջինիս դարպասը:

Դրանից հետո Մեսսիին տուգանային հրապարակում գցելու համար հեռացվեց Չիշովսկին, իսկ արգենտինացին իրացրեց 11 մետրանոցը: Հետագայում «Բարսան» լիովին տնօրինում էր խաղի ընթացքը: Առաջին խաղակեսի ավելացված րոպեին Մեսսին իր երկրորդ գնդակը խփեց, իսկ երկրորդում Սեսկ Ֆաբրեգասը հաշիվը դարձրեց 3:0:

Մեսսին ամեն դեպքում կարողացավ իր երրորդ գնդակը խփել կրկին մրցավարի կողմից ավելացված րոպեներին` ամրագրելով վերջնական հաշիվը:

Մեսսին հեթ-տրիկի շնորհիվ բացառիկ արդյունքի հասավ. ընդամենը 24 տարեկանում նա հասցրել է հատել «Բարսելոնայի» կազմում խփած 200 գոլի սահմանագիծը: Կարիերայի ընթացքում նա «Բարսայում» իր հաշվին արդեն 202 գոլ է գրանցել:

Դա «Բարսելոնայի» պատմության ընթացքում երկրորդ ցուցանիշն է: 235 գնդակ է կատալոնյան ակումբի կազմում խփել Սեսար Ռոդրիգեսը 1942-ից մինչև 1955 թվականները: Ակնհայտ է, որ Մեսսին նման արդյունավետության պարագայումշատ արագ կշրջանցի Ռոդրիգեսին: Այս տարի արգենտինացին «Բարսայի» կազմում անցկացրած 17 խաղում արդեն 22 գոլի հեղինակ է դարձել:

E խումբ

Գենկ (Բելգիա) – Չելսի (Անգլիա) 1:1

Վալենսիա (Իսպանիա) – Բայեր (Գերմանիա) 3:1

Չելսի – 8 միավոր, Բայեր – 6, Վալենսիա- 5, Գենկ – 2

 

F խումբ

Արսենալ (Անգլիա) – Օլիմպիկ Մարսել (Ֆրանսիա) 0:0

Բորուսիա (Գերմանիա) – Օլիմպիակոս (Հունաստան) 1:0

Արսենալ – 8 միավոր, Օլիմպիկ – 7, Բորուսիա – 4, Օլիմպիակոս  – 3

 

G խումբ

Զենիթ (Ռուսաստան) – Շախտյոր (Ուկրաինա) 1:0

ԱՊՈԵԼ (Կիպրոս) – Պորտու (Պորտուգալիա) 2:1

ԱՊՈԵԼ – 8 միավոր, Զենիթ – 7, Պորտու – 4 միավոր, Շախտյոր – 2

 

H խումբ

ԲԱՏԵ (Բելառուս) – Միլան (Իտալիա)

Վիկտորիա (Չեխիա) – Բարսելոնա (Իսպանիա)

Բարսելոնա – 10 միավոր, Միլան – 8 միավոր, ԲԱՏԵ – 2, Վիկտորիա – 1