Ամերիկյան ռեալիթի-շոուի աստղ, դերասանուհի Քիմ Քարդաշյանը Ավստրալիա է ժամանել` ներկայացնելու իր «Քարդաշյան հավաքածուն» ավստրալական հանրախանութներից մեկում: Ինչպես գրում են ավստրալական պարբերականները, «մինչ Քարդաշյանը կհասցներ տեղ ժամանել կես ժամ ուշացումով, նրա երկրպագուների հիստերիկ ճիչերը լցրել էին Սիդնեյի հանրախանութը»:
Ամբոխը պահանջում էր` «Մենք Քիմին ենք ուզում, մենք Քիմին են ուզում»:
Տեղ հասնելով` Քիմը շնորհակալություն է հայտնել հանրախանութում գտնվող իր մի քանի հարյուր երկրպագուներին, ինչպես նաև հանրախանութից դուրս գտնվողներին, ովքեր անձրևի տակ հերթ էին կանգնել նրան տեսնելու ակնկալիքով:
Այս երկուշաբթի 72 ամուսնական օրերից հետո ապահարզան ներկայացրած Քիմ Քարդաշյանին Ավստրալիայում աջակցում էին նրան երկրպագող դեռահաս աղջիկները, որոնք չորեքշաբթի օրը երեկոյան ժամը 10-ից խմբվել են խանութի մոտ`սպասելով իրենց կուռքի հետ հանդիպմանը:
«Կարծում եմ, Քիմը մտածում է, որ նա (Քիմի ամուսին Քրիս Համֆրիսը) այն մարդը չէր, ինչ նա կարծում էր», – 72 օր տևած ամուսնության ավարտի մասին իր կարծիքն է հայտնել 14-ամյա Թեսա Ուիլսոնը:
Սիդնեյի հյուսիսային արվարձաններից իր 7 և 2 ամյա երեխաներին Քիմի հետ հանդիպման բերած հայազգի Մարիա Խաչատրյանը նշել է, որ եկել է Քիմին հայկական համերգի հրավիրելու:
Պարբերականը նշում, է, որ Քիմը ևս մեկ անգամ կհայտնվի Սիդնեյի հանրախանութներից մեկում, իսկ այնուհետև «Քարդաշյանների կրկեսը» կտեղափոխվի Մելբուրն: