Այսուհետ Լոս Անջելեսում 10 րոպեից ավել հաչող շների տերերը ստիպված կլինեն 1000 դոլարի չափով տուգանք վճարել: Նման որոշում է կայացրել քաղաքային դատարանը:
Նոր օրինագծի հեղինակն է տեղաբնակ Գերի Լեոնարդը, ում հարևանի փոքրիկ շան ծակող հաչոցը վերջնականապես հունից հանել է նրան, և նա բողոք է ներկայացրել կենդանիների վերահսկման տեղական ծառայություն:
Արդյունքում, դատարանի որոշման համաձայն, օրենքի մեջ շտկումներ մտցնելուց հետո, շները կկարողանան անվճար հաչալ միայն առաջին 10 րոպեն: Հաչոցի տևողությունը չափելու են քաղաքային վերահսկողական ծառայությունները:
Շան առաջին օրինախախտման դեպքում տերը ստիպված կլինի 250 դոլար վճարել, երկրորդի դեպքում`500, երրորդի` 1000: