Շուտով բոլոր նրանք, ովքեր երազել են փոխել իրենց աչքերի գույնը, կկարողանան իրականություն դարձնել իրենց ցանկությունը: Բժիշկ Գրեգ Հոմերը` Կալիֆոռնիայից, հայտարարել է, որ մարդու աչքի գույնն ընդամենը 20 րոպեների ընթացքում փոփոխող միջոց է հնարել:
Տվյալ տեխնոլոգիան Lumineyes անունն է ստացել: Դրա հիմքում ընկած է լազերի կիրառումը, որը շագանակագույն աչքերը կապույտ է դարձնում: Լազերի էներգիան հեռացնում է շագանակագույն պիգմենտը ծիածանաթաղանթի արտաքին շերտից և արդյունքում հետագա 2-3 շաբաթների ընթացքում կապույտ գույնը սկսում է ի հայտ գալ: Սակայն, քանի որ շագանակագույն պիգմենտի հյուսվածքները հնարավոր չէ վերականգնել, այս միջամտությունը անդառնալի ազդեցություն է գործում:
Բժիշկ Հոմերի գնահատմամբ` նման միջամտությունը մոտ 4700 դոլար կարժենա: Աչքի գույնը փոխել ցանկացող արդեն հարյուրավոր ցանկացողներ կան: