Այսօր ՀՅԴ Սիմոն Վրացյան կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում ՀՅԴ Բյուրոյի անդամներ Հրանտ Մարգարյանի, Վահան Հովհաննիսյանի, Լևոն Մկրտչյանի և Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ջոն Հեֆերնի և քաղաքական հարցերի պատասխանատու պրն. Քրիսթոֆեր Անդերսենի միջև:
Ավելի քան մեկ ժամ տևած հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, տնտեսությանը և տարածաշրջանային քաղաքական զարգացումներին վերաբերվող հիմնահարցեր: ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչները ներկայացրեցին կուսակցության դիրքորոշումները և քաղաքական իրադարձությունների իրենց գնահատականները:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում ևս շարունակել հանդիպումներն, ինչպես ընդհանուր, այնպես էլ կոնկրետ հարցերի քննարկման համար:
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչները շնորհակալություն հայտնեցին դեսպանին ՀՅԴ կենտրոն այցելելու համար և կուսակցության անունից հաջղություն մաղթեցին նրան իր պատասխանատու առաքելությունում, հայտնում են ՀՅԴ հանրայն կապերի գրասենյակից: