Home / Հայաստան / Լոռիում դաժան սպանություններ իրականացրած տղամարդը ձերբակալվել է

Լոռիում դաժան սպանություններ իրականացրած տղամարդը ձերբակալվել է

Ոստիկանությունը երեկ` ժամը 23.30-ին, բերման է ենթարկել երեկ Դարբաս գյուղում կրկնակի սպանություն իրականացրած Մարտուն Աբրահամյանին:

Ինչպես երեկ հաղորդել էր ոստիկանությունը, նոյեմբերի 2-ին, ժամը 07.40-ին, Դարբաս գյուղից Վանաձորի հիվանդանոց էր տեղափոխվել 60-ամյա Վահան Աբրահամյանի դիակը:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ նույն օրը, ժամը 07.00-ի սահմաններում, 34-ամյա Մարտուն Աբրահամյանը գտնվելով հոգեկան անհավասարակշիռ վիճակում, տանը, գրպանի դանակով, սպանել էր 29-ամյա կնոջը` Արմենուհի Շիրինյանին, այնուհետև, նույն հասցեում գտնվող տնակում, նույն դանակով հարվածներ էր հասցրել իր հորը` Վահան Աբրահամյանին, որը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել էր:

Մարտուն Աբրահամյանը դեպքի վայրից դիմել էր փախուստի:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և որոնողական միջոցառումների շնորհիվ նույն օրը,  ժամը 23.30-ին,  Դարբաս գյուղից Մարտուն  Աբրահամյանը բերման է ենթարկվել  ոստիկանության Վանաձորի բաժին:

Մարտուն  Աբրահամյանը կալանավորված է:

Նախաքննությունը շարունակվում է: