Գերմանացի հետախույզները մեղադրել են Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինին նրանում, որ վերջինս ԿԳԲ-ում աշխատելու տարիներին ծեծում էր կնոջն ու դավաճանում նրան:
Գերմանական ԶԼՄ-ներում հրապարակված դոսյեում ասվում է, որ հատուկ ծառայության գործակալ համարվող ինչ-որ թարգմանչուհի ընկերացել է Պուտինի կնոջ` Լյուդմիլայի հետ:
«Նա, իբր, ասել է գործակալին, որ ամուսինը ծեծում է իրեն, բռնության ենթարկում և տարբեր սիրային կապեր ունի»,- գրում է Daily Mail-ը:
Ըստ պարբերականի` դոսյեում «Լենխեն Շ» անվանվող գործակալը «գերմանական արմատներ ունեցող ռուս է եղել»: «Նա ընկերացել է Լյուդմիլայի հետ և հյուրընկալվել է Ռադերբերգերշտրասե 101-ում գտնվող նրանց տանը »,- ասված է հոդվածում:
Որոշ տեղեկությունների համաձայն, Դրեզդենում 1980-ականներին աշխատելու տարիներին Պուտինը մի քանի սիրավեպ է ունեցել:
Գերմանական Bild պարբերականը գրում է. «Այս տեղեկությունը հաստատում է այն շշուկները, համաձայն որոնց, Պուտինը 1990 թվականի վերջին հեռացել է սև «Վոլգա» լիմուզինով` թողնելով արտամուսնական երեխայի»:
59-ամյա Պուտինը, ով այժմ ղեկավարում է Ռուսաստանի կառավարությունը, 1985-1990 թվականներին գլխավորում էր Խորհրդային հետախուզական գործողությունները Գերմանիայի արևելյան հատվածում:
Պուտինի մամլո քարտուղարը հայտարարել է, որ մեկնաբանություններ այս առնչությամբ չեն լինի: