«Ժողովուրդ» թերթի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ հատուկ ծառայությունները կազմել ու Սերժ Սարգսյանի աշխատասեղանին են դրել ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանին վերաբերող 75 էջից բաղկացած մի թղթապանակ:
Նույն աղբյուրների պնդմամբ՝ թղթապանակում Խաչատրյանին վերաբերող կոմպրոմատների մի հսկա փաթեթ է, որը, հավանաբար, կարագացնի նրա հրաժարականը: Այս շաբաթ, ի թիվս այլ պաշտոնյաների, սկսել են շրջանառվել նաև ՊԵԿ ղեկավարի հրաժարականի մասին լուրեր: Սակայն երեկ ՊԵԿ-ը տարածել է հատուկ հաղորդագրություն՝ հերքելով այդ լուրերը:
Խաչատրյանի հրաժարականի մասին լուրերը նախօրեին հերքել էր նաև Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանը: Սակայն, դատելով ՊԵԿ պարզաբանումից, իրենք բավարար չեն համարել նախագահականի հերքումն ու մեկ օր անց արդեն իրենց սեփական հաղորդագրությունն են տարածել, գրում է «Ժողովուրդը»: