Արդեն երկրորդ ամիսն է, ինչ «Նվաճիր Ուոլ Սթրիթը» բողոքի ակցիաների շրջանակներում ողջ աշխարհի տարբեր քաղաքներում «նվաճողական» սեփական ակցիաներ են իրականացվում, ցուցարարների ճամբարները տարբեր լեզուներով սեփական կարգախոսներն են հնչեցնում, գրում է HuffingtonPost-ը:
Պարբերականը նշում է, որ այժմ մարդիկ կարող են ճանապարհորդել` միաժամանակ մասնակից մնալով բողոքի ակցիաներին: Այժմ ցույցեր են տեղի ունենում ԱՄՆ-ի, Բելգիայի, Իսպանիայի, Լիտվայի, Դանիայի, Ավստրալիայի, Նիդերլանդների, Չինաստանի, Մեծ Բրիտանիայի, Հարավաֆրիկյան Հանրապետության, Բրազիլիայի շուրջ 80 քաղաքներում և բնակավայրերում:
Գրեթե բոլոր վայրերում ցույցերը դրական արձագանք են գտել մարդկանց տարբեր շրջաններում:
Հարցումները ցույց են տվել, որ շատ ամերիկացիներ համակրում են ցուցարարներին և անգամ երկիր այցելած հյուրերն են գալիս բողոքի ակցիաների վայր`պարզապես ակտիվիստների ձեռքը սեղմելու կամ դոլար առաջարկելու նպատակով:
«Նվաճիր Ուոլ Սթրիթը» բողոքի ակցիաների կազմակերպիչները նշում են, որ դրանք ուղղված համաշխարհային ֆինանսական ինստիտուտների ագահության դեմ:
Բրյուսել
Լիսաբոն
Լոնդոն
Մանիլա
Նյու Յորք
Սան Ֆրանցիսկո
Սեուլ
Տոկիո