Հայաստանի քաղաքական վերնախավում տեղի ունեցող փոխատեղումների առնչությամբ ԱՄՆ-ի անհանգստության մասին լուրերը հերքել են տեղի իշխանությունները: Այս մասին Regnum-ի թղթակցին հայտնել է ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը:
«Ինչպես բացատրել են մեզ, անհանգստանալու ոչ մի պատճառ չկա, և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը վերահսկում է իրավիճակը երկրում: ԱՄՆ-ն հանդես է գալիս ի օգուտ Հայաստանի օրենքների շրջանակներում ժողովրդավարական գործընթացների զարգացման: Մենք մեր աջակցությունն ենք հայտնում Հայաստանում տեղի ունեցող քաղաքական բարեփոխումներին և կարծում ենք, որ որոշ բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականների հետ կապված խնդիրները ժամանակավոր բնույթ են կրում: Մենք լի ենք ինչպես Հայաստանի իշխանության, այնպես էլ հայ ժողովրդի հետ աշխատելու վճռականությամբ»,- մասնավորապես, ասել է գործակալության զրուցակիցը:
Հիշեցնենք, որ նախօրեին երկրի ղեկավարը պաշտոնից հեռացրել է նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակակալ, իր փեսա Միքայել Մինասյանին: Ավելի վաղ հրաժարականներ էին ներկայացրել Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը, ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, ինչպես նաև Հայաստանի խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանը: