Ռուսաստանի Օմսկի շրջանում կինը վերակենդանացման բաժանմունքում է հայտնվել բժշկի անհասկանալի ձեռագրի պատճառով: Բժշկի կողմից գրված ախտորոշումը չեն կարողացել հասկանալ անգամ դատական փորձագետները: Դատարանը պարտավորեցրել է հիվանդանոցին 100 հազար ռուբլի վճարել հիվանդին պատճառված վնասի համար:
33-ամյա կինը վերակենդանացման բաժանմունքում է հայտնվել հասարակ կույր աղիքի բորբոքումով:
«Անճոռնի ձեռագիր, բազմապիսի գրառումներ ու գծեր, այնտեղ չկար հիվանդության պատմությունը»,- պատմել է Օմսկի շրջանային դատարանի մամլո քարտուղարը:
Թեև սա առաջին նման դեպքն է բժշկության պատմության մեջ, սակայն դատավորները չեն բացառում, որ քիչ չեն լինի այն մարդիկ, ովքեր կցանկանան բողոք ներկայացնել անհասկանալի ձեռագրով հիվանդության պատմություն գրող բժիշկների դեմ: