Նորանշանակ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը բավական կոպիտ մեթոդաբանությամբ է սկսել իր պաշտոնավարումը, գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթը:
«Բանն այն է, որ նա եկել և կոլեգիայի նիստ է նշանակել այն ժամանակ, երբ Ալիկ Սարգսյանն անգամ դեռևս հասցրած չի եղել հավաքել իր իրերը ոստիկանապետի աշխատասենյակից: Վլադիմիր Գասպարյանը ոստիկաններին սկսել է հանձնարարականներ տալ, իսկ Ալիկ Սարգսյանն իր իրերն է այդ ժամանակ հավաքելիս եղել: Գասպարյանն այդ հավաքին հայտարարել է, թե երեք տարի խոսել եք, հիմա եկել է գործ անելու ժամանակը: «Էլ չենք խոսելու , գործ ենք անելու», իր հանդիպման առաջին օրն իսկ ընդգծել է Գասպարյանը»,-գրում է օրաթերթը:
Թերթը եզրակացնում է, որ սա անհարգալից վերաբերմունք է առաջին հերթին նրանց հանդեպ, ում հետ շարունակելու է աշխատել Գասպարյանը, և երկրորդը` բացահայտ արհամարհանք առ Ալիկ Սարգսյանը: