Այսօր գումարված Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիստում որոշվել է, որ Երևանի քաղաքապետի ընտրությունները կկայանան նոյեմբերի 15-ին:
Հիշեցնենք, որ Երևանի արդեն նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը հրաժարական էր տվել նախորդ շաբաթ: Նիստի ընթացքում նաև նշվել է, որ նոյեմբերի 2-ին սեփական դիմումի համաձայն Կարապետյանը հրաժարվել է նաև Երևանի ավագանու անդամությունից:
Քաղաքապետի պաշտոնակատար Տարոն Մարգարյանը ՀՀԿ-ի կողմից առաջադրվել է որպես քաղաքապետի թեկնածու, և քանի որ ՀՀԿ-ական անդամների թիվն ավագանում 35-ն է, իսկ ԲՀԿ-ն ունի 17 ներկայացուցիչ, Տարոն Մարգարյանի ընտրվելը կասկած չի հարուցում: