Հեռուստահաղորդավար Թինա Կանդելակիին հաջողվել է դատարանի միջոցով «Յուժնի կրեստ» տուրիստական ընկերությունից 280 հազար ռուբլու չափով փոխհատուցում ստանալ: Թինան որոշել էր բողոք ներկայացնել ընկերության դեմ պայմանագրում առկա կետերը չբավարարելու համար:
Ինչպես հայտարարել է հեռուստահաղորդավարը, ինքը կարծում է, որ իր հաղթանակը դատարանում ապացուցում է այն փաստը, որ յուրաքանչյուրը պետք է կարողանա պաշտպանել իր իրավունքները:
«Ես ոչ թե փողի համար էի պայքարում, այլ ճշմարտության, երջանիկ եմ, որ հասա դրան»,- ասել է Կանդելակին և հավելել. «Եթե ձեզ խաբել են, գնացեք ու դատվեք»:
Իհարկե, Կանդելակին չի ստացել իր պահանջած ողջ գումարը, այն է` 1,7 մլն ռուբլի, այդուհանդերձ, նա գոհ է իր հաղթանակով: