Վերջին օրերի փոփոխություններին ու հրաժարականները բոլորի համար անսպասելի են` անգամ Սերժ Սարգսյանի մերձավորների, գրում է «Հրապարակ» օրաթերթը` հղում կատարելով իր աղբյուրների վրա:
«Նա մի սխեմա է մշակել, որի ամբողջ իմաստը գաղտնիությունն ու անսպասելիությունն է: Հենց այդպես էլ որոշվել են Ալիկ Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի, անգամ Միքայել Մինասյանի հրաժարականները: Սակայն նրան ճանաչողները, հետևելով քայլերին, կարծում են, որ առաջնորդվում է հակակշիռներ ստեղծելու և «ով մեզ խանգարում է, նա էլ մեզ կօգնի» տրամաբանությամբ: Ըստ այդմ, ենթադրում են, որ նախընտրական շտաբի պետ Հովիկ Աբրահամյանի մյուս տեղակալը, Միքայել Մինասյանի հետ, լինելու է Արմեն Գևորգյանը, որը ևս մոտ օրերս հրաժարական կտա», – նշում է «Հրապարակը»: