Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար Ալահշուքյուր Փաշազադեն բազմիցս է նշել Հայաստանում նոյեմբերի 29-30-ը կայանալիք ԱՊՀ երկրների միջկրոնական խորհրդի նիստին մասնակցելու իր մտադրության մասին, սակայն այս հարցում դեռևս վերջնական որոշում չի կայացրել: Այս մասին Vesti.Az-ին հայտնել է Կովկասի մահմեդականների վարչության մամլո ծառայությունը`մեկնաբանելով նիստին մասնակցություն ցուցաբերելու մասին հայկական ԶԼՄ-ներում տարածված լուրերը:
Նշենք, որ ուրբաթ հայկական ԶԼՄ-ները` հղում կատարելով Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին, հայտնել էին, որ ԱՊՀ երկրների միջկրոնական խորհրդի նիստին կմասնակցեն Մոսկվայի և համայն Ռուսյո Պատրիարք Կիրիլը և Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար Ալահշուքյուր Փաշազադեն: