Ղազախստանում 09.09.09 –ին հարսենական արարողություն անցկացրած զույգը որոշել է ոչ պակաս գեղեցիկ ձևով բաժանվել` ամուսնալուծության օր ընտրելով 11.11.11-ը:
Մասնագետները չեն բացառում, որ նրանք կարող են դեռ փոխել իրենց մտադրությունը: «Նրանք ԶԱԳՍ են դիմել և ասել, որ ուզում են ամուսնալուծվել հենց 2011 թվականի նոյեմբերի 11-ին: Սկսեցին հարցնել, թե ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ ապահարզանի համար, և հեռացան: Այդ դեպքից հետո այլևս չեն հայտնվել: Հավանաբար, կատակում էին: Մեզ մոտ հաճախ են գալիս ու կատակում: Մասնագետներին աշխատանքից են կտրում»,- պատմել է ԶԱԳՍ-ի առաջատար մասնագետը:
Նման ամսաթիվ 100 տարին մեկ անգամ է լինում: Հաջորդ անգամ 11.11.11 կլինի միայն 2111 թվականին: