ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը ոչ շատ մերձավոր շրջապատում հայտարարել է, թե ինքը հրաժարականի դիմում է գրել, սակայն դիմումը չի բավարարվում: Այդպես է նա արձագանքում իր հրաժարականի մասին լուրերին, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
«Նկատենք սակայն, որ այս պատմությանն ունկնդիրներից գրեթե ոչ ոք չի հավատում` համարելով դա որպես «ստրախովկա»: Այսինքն, եթե, այնուամենայնիվ, Սերժ Սարգսյանին հաջողվի պաշտոնանկ անել Գագիկ Խաչատրյանին, ապա կստացվի, որ ոչ թե իրեն են հեռացրել, այլ ինքն է հեռացել: Կառավարությունում համոզված են, որ Սերժ Սարգսյանի ուժը պարզապես չի հերիքում Խաչատրյանին պաշտոնանկ անելու համար, քանի որ վերջինս տիրապետում է ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների մասին մեծ և ճշգրիտ ինֆորմացիայի և ունի այդ ինֆորմացիան ճիշտ օգտագործելու հնարավորություններ», – նշում է թերթը: