Այսօր կայացան Հայաստանի ֆուտբոլի առաջնության վերջին տուրի հանդիպումները, որոնց ընթացքում վճռվեցին արծաթե և բրոնզե մեդալներ նվաճած թիմերը:
Ուշադրության կենտրոնում էին Գանձասար-Բանանց և Միկա-Փյունիկ հանդիպումները: Այս զույգերի բոլոր թիմերը հավակնում էին մեդալների, սակայն «Միկային» և «Բանանցին» հաղթանակ էր հարկավոր, մինչդեռ «Փյունիկին» ու «Գանձասարին» մեդալներ և եվրագավաթներում տեղ զբաղեցնելու համար բավարար էր նաև ոչ-ոքի արդյունքը:
Վերջիններս կարողացան լուծել իրենց առջև դրված խնդիրը` հանդիպումներն ավարտելով 0:0 հաշվով:
Երկու թիմերն էլ վաստակեցին 46-ական միավոր, իսկ լրացուցիչ ցուցանիշներով երկրորդ տեղը բաժին հասավ «Փյունիկին»:
«Գանձասարն» իր պատմության մեջ երկրորդ անգամ վաստակեց բրոնզե մեդալները և եվրագավաթի ուղեգիր: Սա մեծ առաջընթաց էր կապանցիների համար, որոնք նախորդ մրցաշրջանում 6-րդ տեղն էին զբաղեցրել: Հիշեցնենք, որ չեմպիոնի կոչումը մրցաշրջանի ավարտից երկու տուր առաջ վաստակել էր «Ուլիսը»` դառնալով 21-րդ դարի Հայաստանի երկրորդ չեմպիոնը: Մինչ այդ 10 տարիների ընթացքում չեմպիոնի կոչումը նվաճել էր «Փյունիկը»:
28-րդ տուրի արդյունքները.
«Արարատ»-«Շիրակ» 1:3 (0:1)
Երևան, «Հրազդան» մարզադաշտ
Մրցավար` Մանուկ Ֆահրադյան
Գոլերը` Գևորգ Կարապետյան, 83 («Արարատ»), Անդրանիկ Բարիկյան, 13, 11մ, 50, 88 («Շիրակ»)
«Բանանց»-«Գանձասար» 0:0
Երևան, «Բանանց» մարզադաշտ
Մրցավար` Անդրանիկ Արսենյան
«Իմպուլս»-«Ուլիս» 1:1 (0:1)
Աբովյան, «Քաղաքային» մարզադաշտ
Մրցավար` Գևորգ Եղոյան
Գոլերը` Վահագն Այվազյան, 73 («Իմպուլս»), Ֆաբրիս Զոկու, 9 («Ուլիս»)
«Միկա»-«Փյունիկ» 0:0
Երևան, «Միկա» մարզադաշտ
Մրցավար` Սուրեն Բալիյան
Ամփոփիչ մրցաշարային աղյուսակ
Թիմեր | Խ | Հ | Ո | Պ | Գ | Մ | |
1. | Ուլիս | 28 | 15 | 8 | 5 | 38-22 | 53 |
2. | Փյունիկ | 28 | 12 | 10 | 6 | 33-28 | 46 |
3. | Գանձասար | 28 | 12 | 10 | 6 | 31-18 | 46 |
4. | Բանանց | 28 | 12 | 8 | 8 | 42-30 | 44 |
5. | Միկա | 28 | 12 | 8 | 8 | 36-25 | 44 |
6. | Իմպուլս | 28 | 10 | 7 | 11 | 37-36 | 37 |
7. | Շիրակ | 28 | 6 | 7 | 15 | 27-42 | 25 |
8. | Արարատ | 28 | 2 | 4 | 22 | 14-57 | 10 |