Home / Հայաստան / Բազմանդամ ընտանիքի գեղեցկուհին «Միսս աշխարհ» է դարձել

Բազմանդամ ընտանիքի գեղեցկուհին «Միսս աշխարհ» է դարձել

Կիրակի Լոնդոնում կայացած «Միսս աշխարհ 2011» գեղեցկության մրցույթի հաղթող է ճանաչվել Վենեսուելայի ներկայացուցիչը:

22-ամյա Իվիան Լունասոլ Սարկոս Կոլիմենարեսը առաջ է անցել Ֆիլիպինների և Պուերտո-Ռիկոյի գեղեցկուհիներից, որոնք կիսել են համապատասխանաբար երկրորդ և երրորդ տեղերը:

Իվիան Լունասոլն աշխատում է վենեսուելական հեռուստառադիոընկերությունում: Գեղեցկուհին անձնակազմի կառավարման մասնագետի դիպլոմ ունի: Ապագայում նա պատրաստվում է երեխաների հետ աշխատել: Ըստ մրցույթի կայքի` վենեսուելացի գեղեցկուհուն վոլեյբոլով, ալպինիզմով և տուրիզմով է հետաքրքրվում: Նոր «Միսս աշխարհը» 12 եղբայրներ ու քույրեր ունի:

Մրցույթին մասնակցում էին 113 երկրների գեղեցկուհիներ: Նախնական գնահատականների համաձայն, Լոնդոնից ուղիղ եթեր հեռարձակվող մրցույթը դիտել են ավելի քան մեկ միլիարդ հեռուստադիտողներ` աշխարհի 150 երկրներում:

Հիշեցնենք, որ 2010 թվականին «Միսս աշխարհ» տիտղոսը նվաճել էր ԱՄՆ ներկայացուցիիչը, իսկ Վենեսուելայի գեղեցկուհին երրորդն էր: