Home / Հայաստան / Գործազուրկ հայաստանցին Մոսկվայի շրջանում խանութ է թալանել ու բռնվել

Գործազուրկ հայաստանցին Մոսկվայի շրջանում խանութ է թալանել ու բռնվել

«Պյատյորոչկա» սուպերմարկետների ցանցի խանութներից մեկը երեկ երեկոյան թալանվել է Մոսկվայի Դմիտրովի շրջանում:

Ինչպես հայտնում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը», 21:45 Նեկրասովսկ գյուղում անհայտ մեկը խանութի սրահում` ատրճանակի սպառնալիքով դրամարկղից 20,000 ռուբլի է գողացել: Հանցագործություն իրականացնելու կասկածանքով ձերբակալվել է Հայաստանի 26-ամյա գործազուրկ քաղաքացին: