Նոյեմբերի 6-ին, ժամը 17.30-ին, Սյունիքի մարզի Դաստակերտ քաղաքից բերման է ենթարկվել 40-ամյա մի տղամարդ. նա խոստովանել է, որ հոկտեմբերի 8-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Պռոշյան գյուղից փախցրել է «Մերսեդես-Բենց ՄԼ-320» մակնիշի ավտոմեքենա և նույն օրը վթարի ենթարկվել Երևանի Շենգավիթ համայնքում:
Պատճառված նյութական վնասի չափը կազմում է 1.500.000 դրամ:
Ոստիկանության փոխանցմամբ` կատարվում է հետաքննություն: