Նոյեմբերի 9-ին, ժամը 13:00-ին Հրազդանի Սահամանդրության հրապարակում տեղի կունենա զանգվածային բողոքի իրազեկված միջոցառում ընդդեմ Հրազդանի երկաթի հանքի շահագործման:
Այս մասին Epress.am-ի հետ զրույցում տեղեկացրել է Հրազդանի քաղաքացիական նախաձեռնող խմբի անդամ Մերոսպ Մեսրոպյանը: Հրազդանցիների բողոքը կապված է այն փաստի հետ, որ չինական «Fortune Oil» ընկերությունը ձեռք է բերել «Նագին» ընկերության բաժնետոմսերը, որը 2009 թվականին ներկայացրել էր Հրազդանի երկաթահանքի բաց եղանակով շահագործման նախագիծը: Բնապահպանության ոլորտի փորձագետները կարծիք են հայտնել, որ Հրազդանի և Աբովյանի երկաթահանքերի բաց եղանակով շահագործումը կարող է հանգեցնել նրան, որ Երևանը և Հրազդանը կզրկվեն խմելու ջրից: Դրա հետ մեկտեղ նշվում են ջրի հնարավոր կորստի տարբեր ցուցանիշներ` 40-ից մինչև 60%:
Մեսրոպ Մեսրոպյանը տեղեկացրել է, որ իրենց միջոցառման ժամանակ կհնչեն ելույթներ, որի ժամանակ բանախոսները կբացատրեն, թե ինչ վնասներ կարող է բերել երկաթի հանքի շահագործումը:
«Այնուհետև կանցկացվի ավտոերթ դեպի այն վայրը, որտեղ արդեն սկսվել են հորատման աշխատանքները՝ փորձանմուշներ վերցնելու համար: Մենք կպահանջենք այդ աշխատանքներն իրականացնող կազմակերպությունից համապատասխան փաստաթղթեր, որպեսզի իմանանք` արդյոք նրանք ունեն իրավունք այդ աշխատանքների իրականացման համար: Ինչպես նաև տեղում կանցկացնենք բողոքի ակցիա և կպահանջենք նրանցից հեռանալ այդ տարածքից», – ասել է Մեսրոպ Մեսրոպյանը: