ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին ՀՀԿ շտաբի պետի պաշտոնը առաջարկվել էր դեռ ամիսներ առաջ, սակայն, Աբրահամյանը չէր համաձայնել միանգամից գնալ շտաբ`փորձելով ճշտել, թե դրա դիմաց ի՞նչ է առաջարկվելու, գրում է«Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթը:
Թերթը, հղում կատարելով սեփական աղբյուրներին, նշում է, որ այդ «բազարն» ավարտվել է հետևյալ պայմանավորվածությամբ. եթե ՀՀԿ-ն կարողանա քաղաքական մեծամասնություն ձևավորել խորհրդարանում, ապա վարչապետի պաշտոնը Սերժ Սարգսյանը վստահելու է հենց Հովիկ Աբրահամյանին:
«ՉԻ»-ն հիշեցնում է, որ իր հրաժարականից հետո Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր. «Եթե մենք կարողանում ենք հաղթել Ազգային Ժողովի ընտրություններում, պարզ է, չէ՞, որ Աբրահամյան Հովիկը ավելի ցածր պաշտոն չի ստանալու: Եվ ես գտնում եմ, որ իմ որոշումը ճիշտ էր»:
Նշենք, որ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն իր պաշտոնը լքելու է նոյեմբերի 14-ին կայանալիք ԱԺ նիստում: