Home / Հայաստան / Մայքլ Ջեքսոնի բժշկին մեղավոր են ճանաչել

Մայքլ Ջեքսոնի բժշկին մեղավոր են ճանաչել

ԱՄՆ-ի Լոս Անջելեսի Գերագույն դատարանի երդվյալ ատենակալները «փոփ երաժշտության արքա» Մայքլ Ջեքսոնի բժիշկ Կոնրադ Մյուրեին մեղավոր են ճանաչել ոչ կանխամտածված սպանության մեջ:

«Վճիռը կայացվել է միաձայն և բողոքարկման ենթակա չէ», – հայտարարել է դատավոր Մայքլ Պաստորը:

58-ամյա Մյուրեյի նկատմամբ կիրառվելիք պատժաչափի մասին կհայտարարվի նոյեմբերի 29-ին, հաղորդել է դատավորը: Մինչ այդ բնակավայրը չլքելու վերաբերյալ ստորագրությամբ ազատության մեջ մնացող սրտաբանն այդ ողջ ընթացքում կանցկացնի կալանավայրում` առանց գրավի դիմաց ազատ արձակվելու հնարավորության:

Օրենքի ուժ ստանալու համար, ատենակալները պետք է միաձայն որոշում կայացնեին: 7 տղամարդկանցից և 5 կանանցից բաղկացած ատենակալների խումբը ծանոթացել էր 49 վկաների ցուցմունքների, ավելի քան 300 հանցանշանների և ապացույցների հետ:

 

Ատենակալները քննարկել են գործը փակ դռների հետևում նոյեմբերի 4-ին և նոյեմբերի 7-ին, ընդհանուր առմամբ` 10 ժամ:

Հիշեցնենք, որ երաժիշտը մահացել է 2009 թվականի հունիսի 25-ին ուժեղ ազդեցություն ունեցող դեղամիջոցի չափաբաժնի չարաշահման հետևանքով:

Մեղադրող կողմը Մյուրեին մեղավոր է ճանաչել մասնագիտական անփութության, շտապօգնություն կանչելու հարցում հապաղելու, և «Պրոպոֆոլ»-ի հաճախ ներարկումների փաստը բժիշկներից թաքցնելու համար:

Այս դեղը անզգայացման համար է նախատեսված և պետք է ներարկվի միայն փորձառու անեսթեզիոլոգի կողմից հիվանդանոցային պայմաններում հիվանդին կոմայի վիճակից հանելու համար: Մյուրեյն անտեսել է այս բոլոր անհրաժեշտ պահանջները:

Մյուրեին մինչև 4 տարվա ազատազրկում է սպառնում: Նա կարող է զրկվել նաև  մասնագիտական գործունեությամբ զբաղվելու իրավունքից: