2012 թվականի փետրվարի 14-ին ամերիկյան «երբեք քուն չմտնող քաղաք» Լաս Վեգասում տեղի կունենա «The Mob Museum»-ի` մաֆիայի թանգարանի բացումը: Թանգարանի այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալ իրական մաֆիոզների կյանքին, ինչպես նաև տեղականալ, թե ինչպես են հանցավոր խմբավորումներն ազդել ԱՄՆ-ի պատմության վրա: Ժամանակակից 4D և 5D տեխնոլոգիաները թույլ կտան մաֆիոզների կյանքով հետաքրքրվողներին մտնել հայտնի գանգստերների կյանքի մթնոլորտի մեջ: Թանգարանում ներկայացված են լինելու նաև ինչպես գանգստերների, այնպես էլ նրանց դեմ շուրջ 80 տարի պայքարող ամերիկյան Դաշնային Հետախուզության Բյուրոյի կողմից օգտագործված զենքերի և տեխնիկայի նմուշներ: