Նոյեմբերի 10-ին Հայաստանում կդիտվի ամպամած եղանակ, իսկ հաջորդ օրը սպասվում են տեղումներ: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում տեղեկացրել է ԱԻՆ հիդրոօդերևութաբանական ծառայության օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը:
Այսօր գիշերը օդի ջերմաստիճանը կլինի -2-ից -4, հանրապետության ամբողջ շրջանում ամպամածության ավելացում կլինի, արևմտյան շրջաններում կլինեն թույլ տեղումներ, իսկ նոյեմբերի 12-ին լեռնային շրջաններում տեղումները կլինեն ձյան տեսքով: