Երեկ 22:30-ի դրությամբ Երևանի ոստիկանապետ Ներսես Նազարյանի` պաշտոնից ազատվելու մասին հրաման չի եղել: Այս մասին «Հայկական ժամանակ» օրաթերթին ասել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը, երբ օրաթերթի թղթակիցը փորձել է ճշտել Նազարյանի պաշտոնանակության մասին կեսգիշերն անց տարածված լուրերը:
Նշենք, որ ՀՀ ոստիկանապետի պաշտոնում Վլադիմիր Գասպարյանի նշանակումից հետո ոստիկանական համակարգի բարձրաստիճան պաշտոնյաների շարքում փոփոխություններ են սկսվել : Մասնավորապես, աշխատանքից ազատվելու մասին դիմումներ են գրել ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի 6-րդ գլխավոր վարչություն հատուկ նշանակության ջոկատի հրամանատարի տեղակալ Խաչիկ Գրիգորյանը, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի պետ Կարեն Բաբայանը, իսկ Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի պետի պաշտոնը զբաղեցնող Վարդան Եղիազարյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության շտաբի պետ: