ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը ռուսաստանյան բլոգերների հետ հանդիպման ժամանակ համաձայնել է նրանցից մեկին իր մեքենայով զբոսանքի տանել:
«Մենք դա անաղմուկ կանենք»,- խոստացել է Մեդվեդևը: Ավելի վաղ նախագահը խոստովանել էր, որ երբեմն մեքենա է վարում սովորական վարորդի նման:
«Ես երբեմն հանգիստ երթևեկում եմ, այդ մասին ոչ ոք չգիտի, և ես հնարավորություն ունեմ ինձ սովորական վարորդ զգալ»,- ասել էր նախագահը:
Բացի դա, հենց բլոգերների հետ հանդիպման ժամանակ նախագահը ևս մեկ անձնական էջ է ստեղծել համացանցում` գրանցվելով «ВКонтакте» սոցիալական կայքում: