Ամերիկյան Միսիսիպի նահանգի բնակիչները դեմ են քվեարկել մարդկային կյանքի սկիզբը ոչ թե ծննդյան պահը, այլ հղիանալու պահը համարելու մասին առաջարկվող նոր օրենքին:
Եթե այդ փոփոխությունները հավանության արժանանային նահանգի բնակիչների կողմից, ապա հղիության ցանկացած ընդհատում, անկախ դրա էությունից, ապօրինի կհամարվեր:
Այս փոփոխությունները մշակվել էին «ԱՄՆ-ի անհատականությունը» հասարակական կազմակերպության կողմից, որը ավելի վաղ նմանատիպ առաջարկով էր հանդես եկել նաև Կոլորադո նահանգում, բայց այն նույնպես բնակչության մեջ աջակցություն չէր գտել, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: