Չելյաբինսկի N2 ուղղիչ գաղութում 82 կալանավորներ վնասել են իրենց` ի նշան ռեժիմի դեմ բողոքի, հայտնում է «Ռիա Նովոստին»: Դեպքը տեղի է ունեցել երկուշաբթի երեկոյան:
Կալանավորները կտրել են իրենց նախաբազուկները:
Դեպքից հետո բոլորին բժշկական օգնություն է ցուցաբերվել: Այժմ նրանց առողջական վիճակը բավարար է գնահատվում:
Համաձայն գործակալության տեղեկությունների` կալանավորները դժգոհ են այն պայմաններից, որոնցում պահվում են, մասնավորապես, նրանք չեն ցանկանում շարքով քայլել և մարզանք անել: