ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Հովսեփ Բեդևյանին Հայաստանի Հանրապետության վարչական վերաքննիչ դատարանի նախագահ նշանակելու մասին` դադարեցնելով նրա` Հայաստանի Հանրապետության վերաքննիչ վարչական դատարանի դատավորի լիազորությունները: Այս մասին հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը:
Հիշեցնենք, որ այդ պաշտոնը թափուր էր մնացել այն բանից հետո, երբ սեպտեմբերին ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի նախագահի պաշտոնից ազատվել էր Տիգրան Մուկուչյանը և հետագայում նշանակվել Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովի նախագահ: