Թուրքիայի ֆինանսների նախարար Մեհմեդ Շիմշեկը հայտարարել է, որ իր նախարարության պաշտոնական կայքը երեկ գիշեր հարձակման է ենթարկվել Քրդական բանվորական կուսակցության (PKK) հաքերների կողմից «կեղտոտ քարոզչության նպատակով»:
Նախարարությունը հարձակումից որոշ ժամանակ անց ապաակտիվացրել է կայքը`վստահեցնելով իր քաղաքացիներին, որ կայքը հնարավորինս շուտ կվերականգնվի: Ֆինանսների նախարարը հայտարարել է նաև, որ արդեն իսկ միջոցառումներ են ձեռնարկվել մեղավորներին գտնելու համար:
Նշենք, որ Թուրքիան, ԱՄՆ-ն, և ԵՄ-ն PKK-ն ահաբեկչական կազմակերպություն է համարում: