Երեկ «Զվարթնոց» օդանավակայանի անվտանգության ծառայության պետ Կարեն Բաբայանը (մականունը Շերիֆ) «ՉԻ»-ի հետ զրույցում հերքել է իրեն Սերժ Սարգսյանի վերահսկողության ծառայության պետի տեղակալ նշանակելու մասին լուրերը:
Կարեն Բաբայանը վստահեցրել է, որ այդ լուրը բացարձակ կապ չունի իրականության հետ:
«Ես տանը նստած եմ, այդ ամենի մասին հեռախոսազանգերից եմ իմացել` ինձ ասել են, որ էլեկտրոնային կայքերում նման բան կա գրված, բայց դա իրականություն չէ», – ասել է Բաբայանը:
Թերթի այն հարցին`արդյոք հնարավոր է, որ նախագահականում որոշում է կայացվել, պարզապես ինքը տեղյակ չեք դրա մասին, Բաբայանն ասել է. «Ոչ: Այդ պարագայում գոնե ինձ պետք է ասած լինեին, ես չեմ էլ պատկերացնում , թե ով կարող էր ինձ զանգահարել ու նման բան ասել, պարզապես վերջին օրերին անընդհատ ինչ-որ բաներ են գրում, որոնք շատ հեռու են իրականությունից: Սա այս դեպքերից մեկն է»,- եզրափակել է Կարեն Բաբայանը`մեկ անգամ ևս ընդգծելով, որ ինքը հրաժարական է ներկայացրել, և այդքանով հարցը փակվել: