Այսօր ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հատկացրել ավելի քան 256 մլն դրամ՝ Արմավիրի մարզի Ջանֆիդայի համայնքի տարածքում Արաքս գետի ափապաշտպան կառույցի վերականգնման, Սյունիքի մարզում Արաքս գետի վթարված և վթարավտանգ հատվածների վերականգնման, Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի տարածքում Մարտունի գետի կարճապատնեշների տեղադրման, Տավուշի մարզի Աչաջուրի համայնքի տարածքում Աղստև գետի հունի ուղղման, արգելաթմբերի ստեղծման միջոցով մաքրման նպատակով։
Նշված աշխատանքները կատարվելու են մինչև 2012 թ. գարնանային վարարումները։
Լուսանկարը` wikipedia.org