Երեկ «Հայկական ժամանակ» օրաթերթը այցելել է ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի բնակարան` փորձելով ճշտել այն տեղեկությունները, թե արդյոք Բաբայանը գրավի տակ է դրել իր և մի շարք այլ անձանց բնակարանները, ու այժմ նրա գտնվելու վայրն անհայտ է:
Սամվել Բաբայանի կինը` տիկին Իրան, չի ասել, թե որտեղ է գտնվում իր ամուսինը:
Բաբայանի աղջիկը նշել է, որ այդ հարցն անձնական է, և իրենք չեն ցանկանում պատասխանել դրան:
Նա նաև նշել է, որ ոչ մեկին չի վերաբերում, թե արդյոք բնակարանը գրավի տակ է, կամ ոչ:
Բաբայանի կինը զրույցի ընթացքում նշել է, որ չի կարող ասել, թե երբ է Հայաստան վերադառնալու ամուսինը` նշելով, որ այն լուրերը, թե նա ձերբակալված է Մոսկվայում, ճիշտ չեն, նա ազատության մեջ է գտնվում, թեև վաղուց Հայաստանում չէ:
Երբ լրագրողը հարցրել է տիկին Իրային, թե արդյոք ճիշտ է, որ Բաբայանը Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանի տունն էլ է գրավի տակ դրել, կինը պատասխանել է.
«Չենք կարող մենք ոչ մի բան ասել, դա իր հետ է կապված, ինքը կգա, այդ մասին կպատասխանի»: